Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գերմանական բիզնեսը լքում է Ռուսաստանը

Գերմանական բիզնեսը լքում է Ռուսաստանը
30.12.2014 | 13:57

Գրեթե ոչ մի երկիր Ռուսաստանում այնքան ակտիվ ներդրումներ չէր անում, որքան Գերմանիան՝ ձգտելով օգտագործել նոր առևտրային հնարավորությունները, որոնք ստեղծվել էին «սառը պատերազմի» ավարտից հետո, գրում է The New York Times-ը: Ավելի քան 6000 գերմանական ընկերություններ բիզնես էին սկսել ռուսական շուկայում: Ռուսաստանը դարձել էր գերմանական ավտոմեքենաների, դեղորայքի ու սարքավորումների հիմնական սպառողներից մեկը: Իսկ այժմ գերմանական ընկերությունները հակառակ ուղղությամբ են շարժվում, և նման միտման վերջին օրինակը BASF-ն է: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ռուսական «Газпром» ընկերության և գերմանական BASF կոնցեռնի միջև համաձայնության տապալման կապը քաղաքականության հետ: Որպես օրինակ պարբերականը նշում է նաև Opel, Volkswagen և Fresenius ընկերությունները:
Ռուսաստանում General Motors-ի ներկայացուցչությունը կտրականապես հերքել է քաղաքական պատճառներով Սանկտ Պետերբուրգում գործարանի հնարավոր փակման մասին լուրերը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ